Կալիֆոռնիայի գիշերային ակումբում բռնկված հրդեհից հետո անհայտ կորել է 35 մարդ

11:34 • 04.12.16

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքի գիշերային ակումբներից մեկում բնկված հրդեհի հետևանքով անհայտ կորածների թիվը հասել է 35-ի:

The New York Times-ը գրում է, որ փրկարարներին հաջողվել է դուրս հանել ինը զոհի մարմինները, սակայն հետագա որոնումները բարդացած են այն բանի պատճառով, որ քայքայվող շինությունը կարող է յուրաքանչյուր պահի փլուզվել:

Հիշեցնենք, որ Օքլենդ քաղաքի գիշերային ակումբներից մեկում կրակ է բռնկվել, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել: