Կանադայում շրջվել է երեխաներ փոխադրող ավտոբուսը. 14 մարդ տուժել է

06:00 • 04.12.16

Կանադայի Մանիտոբա գավառում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 14 մարդ հոսպիտալացվել է: Այդ մասին հաղորդում է  CTV հեռուստաալիքը:

Ըստ ոստիկանության տվյալների՝ վթարը տեղի է ունեցել Մետիսոն-Այլենդ քաղաքի մոտ:  25 երեխայի և չորս մեծահասակի տեղափոխող ավտոբուսը  կողաշրջվել է: Դեպքի վայր է ժամանել բժշկական ուղղաթիռ և շտապ օգնության 6 ավտոմեքենա: Նրանք 14 մարդու տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հայտնի է, որ ավտոբուսում եղել են 12-15 տարեկան դպրոցականներ: Վթարի պատճառները պարզվում են: