Կանադայում դպրոցական ավտոբուս է շրջվել. վիրավորվել է 14 երեխա
Կանադայի Վինիփեգ քաղաքի մոտակայքում դպրոցական ավտոբուս է շուռ եկել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ:
Ինչպես հայտնում է CTV News հեռուստաալիքը, վթարի վայր է ժամանել բժշկական շտապ օգնության վեց մեքենա և հատուկ ուղղաթիռ: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են, երկուսը՝ ուղղաթիռի օգնությամբ:
Դեպքի ժամանակ ավտոբուսում եղել է 25 երեխա:
Վթարի պատճառը և մանրամասները պարզվում են:










