Չինաստանում ածխի հանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի

13:39 • 04.12.16

Չինաստանի հյուսիսում գտնվող ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի: Այդ մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը: Ավելի վաղ հայտնի էր 21 զոհի մասին:


Գործակալությունը հիշեցնում է, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի Չիֆեն քաղաքում Baoma Mining Co Ltd ընկերության հանքում: Վթարի ժամանակ գետնի տակ է եղել 181 հանքափոր, նրանցից 149-ը կարողացել է ինքնուրույն դուրս գալ:


Իշխանությունների տվյալներով՝ դեպքի պատճառը դարձել է գազի պայթյունը:


Փրկարարական գործողությունը շարունակվում է, դրան մասնակցում է 270 ոստիկան և արտակարգ ծառայությունների 120 ներկայացուցիչ: