ՌԴ Պետդումայում առաջարկել են «Եվրատեսիլն» անցկացնել Ղրիմում
ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը, որը Ղրիմն է ներկայացնում, հայտարարել է, որ թերակղզին պատրաստ է հյուրընկալել «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթը:
«Մենք բոլոր անհրաժեշտ պայմաններն ունենք մրցույթի անցկացման համար, ներառյալ` անվտանգության հարցերը և երաշխիք, որ «Եվրատեսիլը» չի վերածվի քաղաքական շոուի», - պատգամավորի խոսքը մեջբերում է Lenta.ru-ն:
Նա նշել է, որ Ուկրաինայում «քաղաքացիական պատերազմ» է ընթանում, և միջոցառման կազմակերպիչների համար կարևորագույն խնդիր է ապահովել հյուրերի և մասնակիցների անվտանգությունը: Բացի այդ, Բալբեկի կարծիքով` մրցույթի անցկացումը Ռուսաստանում թույլ կտա այն առավել բարձր մակարդակով անցկացնել:










