Հալեպում շարժական ռազմական հոսպիտալի ռմբակոծության հետևանքով Ռուսաստանից ժամանած բուժքույր է զոհվել
Ապստամբների կողմից Հալեպում շարժական ռազմական հոսպիտալի ռմբակոծության հետևանքով զոհվել է Ռուսաստանից ժամանած բուժքույր: Այդ մասին lenta.ru-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Գրոհայինների կողմից ռմբակոծությունը տեղի է ունեցել տեղի բնակիչների ընդունման ժամանակ:
«Հոսպիտալի ընդունարանում ականի ընկնելու հետևանքով զոհվել է մեկ ռուս զինծառայող-բուժքույր: Երկու բուժաշխատակից ստացել են ծանր վնասվածքներ: Վիրավորվել են նաև տեղի բնակիչներ, որոնք ժամանել էին բժշկի մոտ ընդունելության»,- պատմել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Interfax.ru գործակալության աղբյուրը հայտնել է, որ վիրավորներից մեկը մանկաբույժ է:










