Բաքվում անհայտ անձինք հարձակվել են գործարանի վրա
Բաքվի Ղարադաղի շրջանում հարձակում է տեղի ունեցել գործարանի վրա: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության շրջանային վարչությանը:
«Չորս մարդ հարձակում է գործել գործարանի վրա: Անհայտ անձինք դանակով վնասվածքներ են հասցրել պահակներից մեկին: Մյուս պահակի գլխին չարագործները հարվածել են բութ գործիքով: Երկու վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտնում է գործակալությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ոստիկանությունը կասկածյալների ինքնությունը պարզելու և նրանց ձերբակալության համար օպերատիվ միջոցառումներ է իրականացնում:










