Թրամփը քննադատության է ենթարկել Չինաստանի վարած տնտեսական քաղաքականությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում քննադատության է ենթարկել Չինաստանի տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև՝ Հարավչինական ծովի շրջանում նրա ռազմական ակտիվությունը, գրում է lenta.ru-ն:
«Կհարցնե՞ր արդյոք Չինաստանը, թե արդյոք լա՞վ է արժեզրկել արժույթը (ինչը մեր ընկերությունների համար մրցունակության հարցում խոչընդոտներ է ստեղծել)»,- գրել է նա:
Թրամփը նաև դժգոհություն է հայտնել առ այն, որ Պեկինը մեծ վճարներ է գանձում Չինաստան ներմուծվող ամերիկյան ապրանքների համար, մինչդեռ ԱՄՆ-ն վճար չի գանձում չինական ապրանքների համար:
Բացի այդ, ԱՄՆ նորընտիր նախագահը նշել է, որ Չինաստանը Հարավչինական ծովում ռազմական օբյեկտներ է կառուցում, որոնք, նրա խոսքով, «հսկայական ռազմական համալիր» են ներկայացնում:
«Չեմ կարծում, որ (Չինաստանը հարցներ մեզ)»,- իր հարցին ի պատասխան ասել է նա:










