Իտալիայում հանրաքվեից հետո եվրոն կտրուկ անկում է գրանցել դոլարի նկատմամբ
Եվրոն կտրուկ անկում է գրանցել դոլարի նկատմամբ Իտալիայում հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել է խորհրդարանական բարեփոխման հարցով հանրաքվեում իր պարտությունը և հայտարարել հրաժարականի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ես պարտվեցի, և ես այդ մասին ասում եմ բարձրաձայն»,- ասել է վարչապետը:
Այդ հայտարարությունից հետո եվրոպական արժույթի անկումը շարունակվել է: Որոշ ժամանակ եվրոյի փոխարժեքը կազմել է 1,05 դոլար՝ գրանցելով 2015 թվականից ի վեր ամենացածր մակարդակը:
Մատեո Ռենցիի առաջարկած փոփոխությունները, նրա խոսքով, թույլ կտային կրճատել տարեկան մինչև 1.5 միլիարդ եվրո, արագացնել օրենքների ընդունման գործընթացը և ավելի կայուն դարձնել Իտալիայի քաղաքական կյանքը:










