ԻՊ-ի ահաբեկիչներն իրաքյան բանակի հետախուզության 35 նախկին աշխատակցի են առևանգել Իրաքի հյուսիսում

13:44 • 05.12.16

Իրաքի հյուսիսում գտնվող Հավիջա շրջանում, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ է գտնվում 2014թ.-ից ի վեր, ահաբեկիչները բռնել են իրաքյան բանակի հետախուզության 35 նախկին աշխատակցի և տարել նրանց անհայտ ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Al Mada Press-ին հղումով։


Նշվում է, որ ահաբեկիչներն առևանգել են հետախուզության նախկին աշխատակիցներին այն բանի համար, որ վերջիններս համագործակցել են իրաքցի ուժայինների հետ, որոնք շարժվում են դեպի ԻՊ-ի ենթակայության տակ գտնվող Ազ-Զաբ շրջան։ Այս շրջանը գտնվում է Հավիջայից ոչ հեռու: