Քենիայում հոգեբուժարանի հիվանդները փախուստի են դիմել բժիշկների գործադուլի ժամանակ
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գտնվող հոգեբուժարանի բուժանձնակազմի գործադուլի ժամանակ հիվանդների զանգվածային փախուստ է տեղի ունեցել, հաղորդում է Standard Digital թերթը:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ու իրավապահ մարմինները որոնման աշխատանքներ են կազմակերպել և հույս ունեն գտնել փախուստի դիմած մոտ 70 հիվանդի:
«Չգիտենք` քանի հիվանդ է փախուստի դիմել. հաշվում ենք նրանց հստակ քանակը», – ասել է հիվանդանոցի վերակացուներից մեկը:
Նրա խոսքերով` պահակները չեն կարողացել տեղում պահել փախուստի դիմած հիվանդներին: Վերջիններս հանել են որոշ անվտանգության աշխատակիցների հագուստներն ու առևանգել նրանց համազգեստը:
«Փախուստի դիմած հիվանդները վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Եթե չընդունեն դեղերը, կարող են բռնություն գործել: Այս պատճառով պետք է վերադարձնել նրանց», – պարզաբանել է նա:










