Բարաք և Միշել Օբամաները, որպես նախագահ ու առաջին տիկին, վերջին անգամ են մասնակցել Kennedy Center Honors մրցանակաբաշխությանը (լուսանկարներ, տեսանյութ)
Վաշինգտոնի Ջոն Քենեդիի անվան արվեստների կենտրոնում կայացել է Kennedy Center Honors ամենամյա մրցանակաբաշխությունը, որին Բարաք և Միշել Օբամաները վերջին անգամ են մասնակցել որպես Միացյալ Նահանգների նախագահ և առաջին տիկին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջոցառման շրջանակում մրցանակները հանձնվում են կինոարդյունաբերության, մշակույթի և արվեստի ոլորտներում ավանդ ներդրած հայտնիներին: Նշվում է, որ այս տարի մրցանակակիրների թվում են եղել հոլիվուդյան դերասաններ Ալ Պաչինոն, Քևին Սփեյսին, Eagles ռոք խումբը, երգիչ-երգահան Ջեյմս Թեյլորը և այլ հայտնիներ:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ պատվավոր շքանշանների հանձնման պարտականությունը ստանձնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որը, ի դեպ, հատուկ այս արարողությանը ներկա գտնվելու համար Հռոմից վերադարձել էր Վաշինգտոն:
Նշվում է, որ նախքան հանդիսավոր արարողության մեկնարկն Օբաման Սպիտակ տանն անձամբ է ընդունել բոլոր հայտնիներին ու զրուցել նրանց հետ:





















