«Օսկար» մրցանակաբաշխությունը կվարի Ջիմի Քիմելը
2017 թվականի փետրվարին ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելն առաջին անգամ կվարի կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակ «Օսկարը», հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհուպ մինչև 2028 թվականը մրցանակաբաշխությունը հեռարձակելու իրավունք ունեցող ABC հեռուստաալիքը, որը կինոակադեմիային 75 միլիոն դոլար է վճարում մրցանակաբաշխությունը լուսաբանելու համար, պնդել է, որ Քիմելը պետք է վարի միջոցառումը:
Նշվում է, որ 2016 թվականին կայացած մրցանակաբաշխության հանդեպ հետաքրքրության անկման պատճառով ABC-ի ներկայացուցիչները որոշել են միջոցառումն ավելի աշխույժ և հետաքրքիր դարձնել հանդիսատեսի համար և հույս արտահայտել, որ Քիմելը կարող է վերադարձնել հետաքրքրությունն «Օսկարի» հանդեպ:










