ԱԺ քառօրյան՝ ուղիղ. օրակարգում 132 հարց է, 32 միջազգային պայմանագիր
Մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի հերթական քառօրյան։
Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել են 6 հարց, որից 2 միջազգային պայմանագիր: Իսկ քառօրյայում՝ դեկտեմբերի 5-ից 8-ի նիստերի օրակարգում 132 հարց է, 32 միջազգային պայմանագիր:
Դեկտեմբերի 5-ի նիստում տեղի կունենան նաև նախորդ նիստում քննարկված հարցերի քվեարկությունը:
Այս քառօրյայի ընթացքում ԱԺ հաստատմանը կներկայացվի նաև 2017թ. բյուջեի լրամշակված և փոփոխված տարբերակը:
Նշենք, որ նոյեմբերի 28-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում քննարկվեցին «Կուսակցությունների մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծերը:










