Երևանի Անդրանիկի փողոցում 24-ամյա քաղաքացու են վրաերթի ենթարկել

13:59 • 05.12.16

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում` «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան (դեպքի վայրից բացակայում է) վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Ա. Ն.-ին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացուն ցուցաբերել առաջին օգնություն:

Ա. Ն.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: