ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարը Ռուսաստանը «թիվ մեկ վտանգ» է անվանել
ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը Ռուսաստանն իր երկրի համար գլխավոր սպառնալիք է անվանել: Նման կարծիք նա հայտնել է Reuters գործակալությանը:
«Ռուսաստանը Միացյալ Նահանգների թիվ մեկ վտանգն է: Կան մի շարք վտանգներ, որոնք վերաբերում են մեզ, բայց Ռուսաստանը, հավանաբար միջուկային գործոնի պատճառով, Միացյալ Նահանգների համար էքզիստենցիալ վտանգ է»,- ընդգծել է նա:
Նշվում է, որ Ջեյմսը նման հայտարարություններ նախկինում բազմիցս է արել:
Նա, ինչպես և ռազմածովային գործողությունների ղեկավար ծովակալ Ջոն Ռիչարդսոնը և Պենտագոնի ռազմական գնումների ղեկավար ֆրենկ Քենդալն անհանգստություն են հայտնել «Ռուսաստանի ավելի ու ավելի ագրեսիվ պահվածքի» առնչությամբ:










