Շոտլանդիայում ուժի մեջ է մտել ավտոմեքենայում երեխաների ներկայությամբ ծխելու արգելքը

17:35 • 05.12.16

Շոտլանդիայում ուժի մեջ է մտել ավտոմեքենայում, որտեղ մինչև 18 տարեկան երեխաներ կան, ծխելու արգելքը: Շոտլանդիայի խորհրդարանը հավանության էր արժանացրել արգելքը 2015 թվականին՝ որպես պասիվ ծխելուց երեխաների պաշտպանության միջոց, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Օրենքը խախտողներին սպառնում է մինչև հազար ֆունտ (ավելի քան 1,2 հազար դոլար) տուգանք:


Շոտլանդիայի առողջապահության նախարար Այլին Քեմփբելը բացատրել է, որ ծխախոտի ծուխը պարունակում է թունավոր նյութեր, որոնք հատկապես վտանգավոր են երեխաների համար, քանի որ նրանք ավելի շատ են շնչում, քան մեծահասակները:


Նախարարի խոսքով՝ այդ օրենքի իմաստը ծխողներին պատժելը չէ, այլ նրանց պահվածքը փոխելը: