Լիբիական Սիրտն ազատագրվել է «Իսլամական պետության» զինյալներից
Լիբիայի իշխանամետ ուժերը վերահսկողություն են հաստատել լիբիական Սիրտ քաղաքի վրա, որը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ:
BBC-ի հաղորդմամբ` Սիրտը Լիբիայի վերջին խոշոր քաղաքն էր, որը վերահսկելում էին ծայրահեղ իսլամիստները: Լիբիական իշխանությունների հաղորդմամբ` տասնյակ գրոհայիններ հանձնվել են:
Նշվում է, որ 2016 թվականի մայիսին Լիբիայի Ազգային միաբանության կառավարությունը մեկնարկել է քաղաքի ազատագրմանն ուղղված գործողությունները, իսկ օգոստոսից լիբիական զորքերին սկսել է աջակցություն ցուցաբերել ԱՄՆ ավիացիան:










