Իսպանիայի հարավում ջրհեղեղ է, կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ)
Իսպանիայի հարավում հորդառատ անձրևների հետևանքով Կոստա դել Սոլի շրջանում և Կադիս քաղաքում երկու մարդ է մահացել, գրում է El Pais-ը:
Հաղորդվում է, որ մահացել է 26-ամյա կին և Endesa էներգետիկ ընկերության աշխատակից, որը վերանորոգելիս է եղել էլեկտրահաղորդման վնասված գծերը:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են փրկարարները հուսահատ կերպով ջրի տակ հայտնված ակումբներից մեկից փորձում փրկել 26-ամյա կնոջը:
Բացի այդ, Մալագայի շրջանում ուժեղ անձրևների հետևանքով ջրի տակ են հայտնվել ավտոտնակներ, տներ և գրասենյակային տարածքներ, դպրոցները փակվել են:
Մալագա քաղաքում ամբողջությամբ ջրի տակ է հայտնվել ափամերձ գոտին, բազմաթիվ շենքեր ջրի մեջ են հայտնվել:
Հաղորդվում է նաև, որ փրկարարները հեռավոր բնակավայրերում մի քանի հարյուր մարդու են տարհանել, որոնք փորձել են ջրհեղեղից փրկվել՝ իրենց տների տանիքներ բարձրանալով:
































