Հրդեհ Վանաձորի «Ուկրշին» 4-րդ բարաքում. շենքում ապրում է 5 ընտանիք (լուսանկարներ)

11:09 • 05.12.16

Դեկտեմբերի 5-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետին հարակից տնակային ավանում: 

Դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Ուկրշին» 4-րդ բարաքում, որտեղ ապրում է 5 ընտանիք (թվով 19 մարդ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: