ֆրանսիայում 1-ամյա աղջնակը դուրս է եկել կոմայից՝ շնչառական սարքն անջատելուց րոպեներ առաջ
Ֆրանսիայում մեկամյա աղջնակը կոմայից դուրս է եկել շնչառական սարքն անջատելուց րոպեներ առաջ:
Այս մասին տեղեկացնում է Euromag-ը` նշելով, որ բժիշկները համոզված էին, որ փոքրիկ Մարվան երբեք այլևս չի կարողանա ինքնուրույն շնչել:
Համացանցում ավելի վաղ խնդրագիր էին կազմել` պահանջելով փոքրիկին ևս մեկ հնարավորություն և մի փոքր ժամանակ տալ: Բժիշկներն, իրենց հերթին, հայտնել էին, որ կենսաապահովման սարքի անջատումը պայմանավորված է հիվանդանոցի ոչ բավարար ֆինանսավորմամբ: Նրանք նաև պնդում էին, որ երեխան երբեք այլևս չի կարողանա սնունդ ընդունել և ինքնուրույն տեղաշարժվել:
Մարվային արհեստական կոմայի մեջ գցելու անհրաժեշտությունը ծագել էր սեպտեմբերին: Բժիշկների տեղեկացմամբ` երեխայի նյարդային համակարգը լրջորեն վնասվել էր վարակի պատճառով:
Բժիշկները պատրաստվում էին անջատել երեխայի շնչառական սարքը նոյեմբերի 22-ին, երբ նա անսպասելիորեն դուրս է եկել կոմայից: Բժիշկները նշում են, որ աղջկա մոտ դրական տեղաշարժ կա:










