Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը երկրի վարչապետ է դարձել
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը երկրի վարչապետի պաշտոնում է նշանակվել: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին:
Կազնովն այդ պաշտոնին փոխարինում է Մանուել Վալսին, որը երկուշաբթի հայտարարել է, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Վալսը հաջորդ տարվա ընտրություններին կլինի Սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածուն: Վալսը երեքշաբթի առավոտյան ներկայացրել է հրաժարականի իր դիմումը երկրի նախագահին, որն էլ հավանության է արժանացել:
Նույն կուսակցությունը ներկայացնող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նա չի առաջադրի իր թեկնածությունն ընտրություններին:
Օլանդը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ նա կարգադրել է Կազնովին «նոր կառավարություն ձևավորել»:
Բեռնար Կազնովը երկրի ներքին գործերի նախարարն էր 2014 թվականի օգոստոսից:










