Ջո Բայդենը կառաջադրի իր թեկնածությունը 2020թ. նախագահական ընտրություններին

08:59 • 06.12.16

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել հաջորդ նախագահական մրցապայքարին:


Ինչպես նշում է Fox News-ը, եթե 74-ամյա Բայդենը մինչև 2020թ. չմտափոխվի ու իրոք առաջադրվի որպես թեկնածու, ապա նա կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը:


Աղբյուրը նկատում է, որ ներկայում երկրի ամենատարեց նախագահն է համարվում նորընտիր Դոնալդ Թրամփը, որը 70 տարեկան է: Իսկ նախքան հանրապետականն այդ կոչումը կրում էր 69 տարեկանում նախագահի պաշտոնում վերընտրված Ռոնալդ Ռեյգանը:


Հիշեցնենք, որ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: