Մերկելը կոչ է արել Գերմանիայում արգելել բուրքաների կրումը

17:04 • 06.12.16

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է, որ երկրի տարածքում պետք է արգելվի բուրքաների կրումը:


«Որքան օրենքը թույլ է տալիս, բուրքաները պետք է արգելվեն»,- մեջբերում է The Independent-ը Մերկելի խոսքերը:


Դիմելով իր կուսակիցներին՝ կանցլերն ընդգծել է, որ կաջակցի երկրի տարածքում կնոջ դեմքն ամբողջությամբ ծածկող իսլամական գլխաշորերի կրումն արգելող արշավին:


Իր խոսքում Գերմանիայի ղեկավարն անդրադարձել է նաև միգրացիոն ճգնաժամին՝ ասելով, որ Գերմանիան կշարունակի ընդունել մարդկանց, որոնք իսկապես պաշտպանության կարիք ունեն: