Նորվեգիայի հարավում գտնվող դպրոցում կին ու երեխա են սպանվել

01:31 • 06.12.16

Երկու մարդ է զոհվել նորվեգական Քրիստիանսան քաղաքի դպրոցի տարածքում տեղի ունեցած հարձակման հետևանքով: Այդ մասին հաղորդում է FlashNord կայքը՝ հղում անելով տեղի ոստիկանության տվյալներին:

«Անհայտ անձը կամ անձինք տեղի դպրոցի շենքում դանակով հարձակում են գործել մի կնոջ և երեխայի վրա: Ստացած վերքերից երկուսն էլ մահացել են հիվանդանոցում»,- ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Ներկա դրությամբ իրականացվում են մեկ կամ մի քանի հանցագործների որոնողական աշխատանքներ: Ոստիկանությունը պարզում է սպանվածների անձը: