ԱԺ նիստը՝ ուղիղ. քննարկվում է նաև պետբյուջեի լրամշակված և փոփոխված տարբերակը

12:01 • 06.12.16

Մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի հերթական քառօրյան։

Ազգայն ժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել են 6 հարց, որից 2 միջազգային պայմանագիր: Իսկ քառօրյայում՝ դեկտեմբերի 5-ից 8-ի նիստերի օրակարգում 132 հարց է, 32 միջազգային պայմանագիր:

Դեկտեմբերի 6-ի նիստում սպասվում է կառավարության կողմից ներկայացված պետական բյուջեի քննարկումը երկրորդ ընթերցմամբ:

Մասնավորապես ԱԺ-ն քննարկելու է պատգամավորների կողմից ներկայացրած առաջարկները, ապա հաստատման դնելու լրամշակված և փոփոխված տարբերակը: