Վլադիմիր Պուտինի անվանակիցը հրաժարվել է փոխել իր ազգանունը iPhone 7-ի դիմաց

16:36 • 06.12.16

Ղրիմի բնակիչ Վլադիմիր Պուտինը РИА Новости-ին պատմել է, որ համացանցային ակցիայի շրջանակում հրաժարվել է իր ազգանունը փոխել iPhone 7 սմարթֆոնի դիմաց:

Ռուսաստանի նախագահի անվանակցի խոսքով` նա այդ ազգանունը վերցրել է 2014 թվականին` կյանքի սկզբունքների պատճառով, քանի որ իրեն մոտ է այն, ինչ «դավանում է» երկրի ղեկավարը: Նա նաև նշել է, որ «ներքուստ երբեք չէր ընդունի այլ ազգանուն»:

«Ես SMS հաղորդագրություն ստացա Գերմանիայում բնակվող իմ ծանոթից, որը համացանցում պատահաբար գտել էր մի տարօրինակ ակցիա. Պուտինի անվանակիցներին առաջարկել են iPhone 7՝ ազգանունը փոխելու դիմաց: Նրանք չգիտեն, որ սկզբունքները չեն վաճառվում ոչ մի գումարով»,- պատմել է տղամարդը: