Սիբիրում երկնաքար է ընկել (տեսանյութեր)

19:06 • 06.12.16

Դեկտեմբերի 6-ի երեկոյան Խակասիայի Յասնոգորսկ քաղաքի բնակիչները երկնաքարի անկում են տեսել, հաղորդում է Korrespondent-ը` հղում անելով «Խակասիա» տեղեկատվական գործակալությանը:

«Ամեն ինչ լուսավորվել է վառ վայրկենական բոցկլտանքով: Թվում էր` կրակե գունդը թռել է Մայնա և Չերեմուշկի բնակավայրերի վերևով. քաղաքը լուսավոր է դարձել, ինչպես ցերեկը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկնաքարի անկման վայրը դեռևս անհայտ է, սակայն հարվածն ու պայթյունը գրանցվել են: