ԱՄՆ-ում առաջացած փոսը 2 ավտոմեքենա է «կուլ տվել». կա մեկ զոհ և երկու տուժած (տեսանյութեր)

13:22 • 06.12.16

ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում մեծ փոս է առաջացել, որը դարձել է 1 մարդու մահվան պատճառ։ Նշվում է, որ փոսն առաջացել է կոյուղատար խողովակի պայթելու հետևանքով։ 

The Guardian-ը գրում է, որ երկու ավտոմեքենա փոսում է հայտնվել, ինչի հետևանքով մահացել է շերիֆի 69-ամյա տեղակալ Դորա Լինդա Նիշիհարան, վիրավորվել երկու մարդ։

Նշվում է, որ դեկտեմբերի 4-ին Նիշիհարան աշխատանքի չի եղել, երբ նրա ավտոմեքենան ընկել է փոսը: Փրկարարները նրա մարմինը հայտնաբերել են փոխադրամիջոցի մեջ:

Իշխանությունների հաղորդմամբ` երկու անցորդ փրկել են մեկ այլ վարորդի, ում ավտոմեքենան նույնպես ընկել է փոսը, ինչից հետո վարորդին ու նրան փրկողներից մեկին բուժօգնություն է ցուցաբերվել:

 

 

 

Երկրորդ տեսանյութը կարող եք դիտել այստեղ: