Զինված ահաբեկչական խմբավորումները զանգվածային կերպով նահանջում են Հին Հալեպի տարածքից, շատերը հանձնվում են. «Գանձասար»
Դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան զինյալ ահաբեկչական խմբավորումները հավաքական կերպով նահանջել են Հին Հալեպի ամբողջ տարածքից, հայտնում է «Գանձասարն» իր ֆեյսբուքյան էջում:
Ոմանք համաձայնել են հանձնվել սիրիական բանակին՝ վայր դնելով իրենց զենքերը, գրում է լրատվամիջոցը։
Սիրիական բանակն ամբողջապես իր հսկողության տակ է առել Հին Հալեպի Աղիոր, Քասթըլ Հարամի, Բաբ ալ Հադիդ և շրջակա թաղամասերը:
Սպասվում է սիրիական բանակի պաշտոնական հայտարարությունն այս մասին:










