Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է դեկտեմբերի 7-ին սրտի ռիթմի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով իտալական Askanews պորտալը:
«Մենք վերջացնում ենք բուժզննումը, շուտով Բեռլուսկոնին դուրս կգա հիվանդանոցից», - հայտնել է իտալացի գործչի բուժող բժիշկ Ալբերտո Ձանգրիլոն:
Նրա խոսքով` Բեռլուսկոնիի մոտ սրտի հետ կապված առողջական խնդիրներ ծագել են երկրում տիրող քաղաքական իրավիճակով պայմանավորված լարվածության պատճառով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Բեռլուսկոնին հոսպիտալացվել էր Նյու Յորքում դարձյալ սրտի հետ կապված խնդիրների պատճառով:










