Բրազիլիայում 6 տեղանոց ինքնաթիռ է կործանվել

23:46 • 07.12.16

Ամազոնյան ջունգլիներում` Բրազիլիայի հյուսիսային հատվածում, ոչ մեծ ինքնաթիռն է կործանվել:

Ինչպես հայտնում է Life.ru-ն` վկայակոչելով բրազիլական աղբյուրը, վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում` մեկ երեխա: Ուղևորներից մեկին հրաշքով հաջողվել է ողջ մնալ: Նրան ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Հաղորդվում է, որ հարվածից օդանավի կմախքը մի քանի մասերի է բաժանվել: Վթարի վայրում ուժեղ հրդեհ է սկսվել:

Ավիավթարի պատճառները պարզվում են: