Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին արգելել Թայվանի նախագահի այցը

14:48 • 07.12.16

Չինաստանի իշխանությունները դիմել են Վաշինգտոնին՝ խնդրելով, որ Թայվանի նախագահ Ցայ Ինվենին արգելվի այցելել Միացյալ Նահանգներ, հայտնում է The Guardian-ը:


Հունվարին ընտրված նախագահը հաջորդ ամիս Կենտրոնական Ամերիկա թռչելու ճանապարհին մտադիր է կանգ առնել Նյու Յորքում ու այնտեղ հանդիպել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:


Չինաստանը, որը Թայվանը համարում է իր տարածքի մի մասն ու չի ճանաչում Ցայ Ինվենի իշխանությունը, կոչ է արել Միացյալ Նահանգների իշխանություններին կանխել կին ղեկավարի կայանալիք այցն ու դրան հաջորդող հանդիպումը:


Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ օրերս Պեկինին զայրացրել էր այն փաստը, որ Թրամփն ընտրվելուց հետո 10 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Թայվանի ղեկավարի հետ: