Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 54-ի. փլատակների տակ շարունակում են մարդիկ մնալ (լուսանկարներ, տեսանյութ)
Ինդոնեզական Սումատրա կղզու Աչե շրջանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը կտրուկ ավելացել է՝ 18-ից հասնելով 54-ի: Նշվում է, որ զոհերի թվում կա 7 երեխա: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների հետևանքով փլուզվել են տասնյակ շինություններ:
Հայտնի է, որ փլատակների տակ շարունակում են մարդիկ մնալ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Աղբյուրը հավելում է, որ երկրաշարժի հետևանքով տեղի բնակիչներից 78-ը ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
























