Ռամզան Կադիրովին վիրահատել են

14:41 • 07.12.16

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին վիրահատել են բռնցքամարտի մարզումների ժամանակ ստացած վնասվածքից հետո, գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:

Կադիրովն իր երախտագիտությունն է հայտնել իրեն վիրահատած բժիշկներին՝ շնորհակալ լինելով նրանց ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար: 

«Ինձ համար չկա ավելի դժվար բան, քան հիվանդանոցում հիվանդի կարգավիճակում գտնվելը, սակայն յուրաքանչյուրը պետք է հետևի իր առողջությանը»,- Instagram-ում գրել է Կադիրովը: