Ղազախստանում հատուկ գործողություն է անցկացվում

13:36 • 07.12.16

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն օպերատիվ միջոցառում է անցկացնում Ակտոբե քաղաքում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանրապետության տեղեկատվության և հաղորդակցությունների հարցերով նախարար Դաուրեն Աբաևը:


Նա հավելել է, որ մանրամասները կբացահայտվեն հատուկ գործողության ավարտից հետո:


«Միջոցառումներն անցկացվում են նավթավերամշակման գործարանի շրջանում, ձերբակալությունները տեղի են ունենում քաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքի տարբեր հատվածներում իրականացվող հատուկ գործողության նպատակը դեռ չի բացահայտվում»,- հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Արսեն Բեկտասովը:


Հունիսին զինված խումբը հարձակումներ էր գործել Ակտոբեում գտնվող զենքի խանութների և զորամասի վրա: Սպանվել էր ութ մարդ, նրանցից երեքը՝ զինծառայող: Ուժայինները ոչնչացրել էին 18 հանցագործի, ձերբակալել 9 մարդու: Քաղաքում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ:


Ղազախստանում մինչև 2017 թվականի հունվարի 15-ն ահաբեկչական վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված: