Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (տեսանյութ)
Դեկտեմբերի 6-ին «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել. այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Սեբաստիա ծննդատան գլխավոր բժիշկ Դավիթ Իգնոյանը, ով կատարել է կեսարյան հատումը:
«Դեկտեմբերի վեցին Սեբաստիա ծննդատանը եռյակ է ծնվել, երեքն էլ տղա երեխաներ են: Սա 29-ամյա Նվարդ Թումանյանի առաջին ծննդաբերությունն էր»,-ասաց Իգնոյանը:
Բժիշկը նաև հայտնեց, որ նորածինների և մոր վիճակը բավարար է: Ընտանիքի ծնողները Երևանի բնակիչներ են:










