Մոսկվայի մարզում ծայրահեղականության համար կասկածվող տասնյակ անձինք են ձերբակալվել

10:12 • 07.12.16

Հատուկ ծառայությունների աշխատակիցները Մոսկվայում և Մոսկվայի մարզում լայնամասշտաբ հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են ավելի քան 25 մարդու, որոնք կասկածվում են ծայրահեղականության և ահաբեկչությանն աջակցության համար: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ուժային կառույցներում աղբյուրը:


Գործակալության զրուցակցի խոսքով՝ հատուկ գործողությունն իրականացրել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները՝ Ներքին գործերի նախարարության «Է» («Э») կենտրոնի և հատուկ նշանակության մարտիկների հետ համատեղ: Ձերբակալություններն իրականացվել են մի քանի տասնյակ հասցեներով:


Ինչպես նշվում է՝ ձերբակալվածները կասկածվում են ծայրահեղական գործունեության, ահաբեկչությանն աջակցության համար:


Ինչպես նշել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը, խոսքը 1 հանցավոր խմբի մասին է: