Բելգիայում հայերը կասկածվում են թենիսի մրցաշարի խաղադրույքների հետ կապված խարդախությունների համար. Derniere Heure

13:03 • 08.12.16

Բելգիայում 48 մարդ է ձերբակալվել Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) Challenger շարքի մրցաշարի հանդիպումների հետ կապված խաղադրույքների վերաբերյալ խարդախությունների կասկածանքով: Քննչական մարմինները կարծում են, որ խարդախության հետևում հայեր են կանգնած: Այդ մասին հինգշաբթի հայտնել է Derniere Heure թերթը:


Թերթի տվյալներով՝ ձերբակալվածները քրեական համայնքի հուշումներով բուքմեյքերական կետերում խաղադրույքներ են կատարել հանդիպումների վերաբերյալ, որոնց արդյունքները նրանց նախօրոք հայտնի է եղել:


Բրյուսելի, Անտվերպենի, Գենտի և Բրյուգեի դատախազություններն արդեն 18 քրեական գործ են հարուցել, նշում է թերթը:


Քննությունը չի բացառում նաև, որ լայնամասշտաբ խարդախության հետ կապված ձերբակալություններ կարող են տեղի ունենալ նաև Եվրոպայի այլ երկրներում:


ITF Challenger մրցաշարին մասնակցում են հիմնականում երիտասարդ պրոֆեսիոնալ թենիսիստներ, գրում է թերթը: