Հունաստանում համընդհանուր գործադուլ է սկսվում
Հունաստանում հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, կանցկացվի համընդհանուր գործադուլ: Դրան պատրաստվում են մասնակցել արհմիությունների անդամները, պետական և մասնավոր հատվածի աշխատակիցները, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ekathimerini տեղական թերթին:
Գործադուլի մասնակիցները բողոքում են պետական տնտեսման միջոցների՝ աշխատանքային բարեփոխումների և հարկերի բարձրացման դեմ:
Ակցիայի առնչությամբ կխախտվի հանրային տրանսպորտի երթևեկությունը: Նշվում է, որ ավտոբուսները և տրոլեյբուսները չեն աշխատելու 9:00-ից 21:00-ն: Երկար ուղղություններով գնացքները հինգշաբթի ընդհանրապես դուրս չեն գալու երթուղի: Բացի այդ, նավահանգիստներում կմնան նաև Համահունական ծովային ֆեդերացիային պատկանող նավերը:
Գործադուլին մտադիր են միանալ բժիշկներ, դասախոսներ, ֆինանսական ոլորտի աշխատակիցներ, հարկային տեսուչներ:










