Հրազդանում հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա և խոշոր գումար տարել. Shamshyan.com
Դեկտեմբերի 7-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երեք անհայտ անձինք՝ փայտե մահակներով զինված, հարձակվել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 115 շենքի բնակիչ, 52-ամյա Սոս Մուրադյանի վրա և նրանից հափշտակել խոշոր գումար, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Կայքի տեղեկություններով՝ հանցագործները իրենց հետ տարել են 1 մլն ՀՀ դրամ, 100 հազար ՌԴ ռուբլի, 3700 ԱՄՆ դոլար և 4 հազար եվրո:
Ս. Մուրադյանը որպես անհատ ձեռներեց զբաղվում է տարադրամի փոխանակմամբ և աշխատանքից հետո վերադառնալով տուն, իր վարած Honda մակնիշի 20 ԼՍ 069 համարանիշի ավտոմեքենան փորձել է կայանել ավտոտնակում և երբ ավտոտնակի դարպասը բացել է ՝ թիկունքից գլխի մասին հարվածներ է ստացել, որից հետո հանցագործը կամ հանցագործները նրա մոտ եղած նշված գումարը տարել են:










