Հնդկաստանում 800 %-ով ավելացել է «պատվի համար» սպանությունների թիվը
Հնդկաստանում «պատվի համար» սպանությունների թվի` 800 տոկոսով աճ է գրանցվել: Ինչպես հաղորդում է Aljazeera հեռուստաալիքը, այս մասին վկայում են երկրի խորհրդարանում ներկայացված տվյալները անցյալ տարվա կտրվածքով:
Հնդկաստանի ոստիկանությունը 2015-ին «պատվի համար» սպանությունների 251 դեպք է գրանցել` 2014-ին գանցված 28 դեպքի համեմատ: Կառավարությունն այս դեպքերը մյուս սպանություններից սկսել է տարանջատել 2014-ին:
Այս թիվը կարող է ավելի մեծանալ, եթե մարդիկ հայտնեն նման հանցագործությունների իրագործման մասին: Սակայն շատերն այն պարզապես պատիժ են համարում այն կանանց և տղամարդկանց համար, ովքեր խախտում են համայնքի ավանդույթները` ամուսնանալով այլ կաստայի կամ կրոնական համոզմունքների ներկայացուցիչների հետ:










