Ֆիլիպինների նախագահը կրկնօրինակել է Թրամփին (տեսանյութ)
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն կրկնօրինակել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ձայնն ու խոսելաոճը՝ կիսվելով նրա հետ ունեցած հեռախոսազրույցի տպավորություններով, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Ավելի վաղ Թրամփի և Դուերտեի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս թրամփին շնորհավորել էր նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Նախագահ Դուերտե, ապրես դու: Ես գիտեմ, որ դու հուզվում ես քեզ քննադատաող այդ ամերիկացիների պատճառով: Բայց ապրես դու, շարունակիր նույն ոգով»,-Դուերտեն կրկնօրինակել է Թրամփին:
Նա շարունակել է պատմել հեռախոսազրույցի մասին Թրամփին կրկնօրինակելու ոճով:
«Երբ կգաս Վաշինգտոն կամ Նյու-Յորք, գտիր ինձ և մենք սուրճ կխմենք: Եվ միգուցե դու կկարողանաս ինձ ինչ-որ բան առաջարել, թե ինչպես դրանից գլուխ հանեմ, գրողը տանի»,- Թրամփի ձայնով ասել է Դուերտեն՝ անդարդառնալով ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանի հարցին:










