«Արտահոսած» կադրեր, որոնք ցուցադրում են Apple-ի նոր` «տիեզերանավային» մասնաշենքի տեսքը (լուսանկարներ, տեսանյութ)

13:23 • 09.12.16

Ֆրանսիական macgeneration բլոգում լուսանկարներ են հրապարակվել, որոնք պետք է ուղարկվեին Apple ընկերության աշխատակիցներին և որոնք ցուցադրում են ընկերության ֆուտուրիստական Campus 2 «տիեզերանավային» գրասենյակի ներսը և շինության կառուցման աշխատանքները:

Լուսանկարները ներկայացնում են համարյա ավարտին հասցված նախագծի ինտերիերային տեսարանները` ներառյալ տարածքը, որում կլինի ընկերության սրճարանը:

The Daily Mail-ը հաղորդում է, որ Apple-ը պլանավորում է իր առաջին աշխատակիցներին «տիեզերանավային» մասնաշենք տեղափոխել 2017 թվականին:

Նշենք, որ ճարտարապետ Նորման Ֆոսթերի նախագծած 4-հարկանի մասնաշենքը գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Արտահոսած» կադրեր, որոնք ցուցադրում են Apple-ի նոր` «տիեզերանավային» մասնաշենքի տեսքը (լուսանկարներ, տեսանյութ)