Ցուցադրվել է Մարսի խոշորագույն հովիտներից մեկը (տեսանյութ)

17:10 • 09.12.16

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է Mawrth Vallis-ը` Մարսի խոշորագույն հովիտներից մեկը, որի երկարությունը հասնում է 600 կիլոմետրի, իսկ խորությունը` որոշ հատվածներում 2 կիլոմետրի:

Ենթադրվում է, որ հովիտը կազմավորվել է ջրի հոսանքներից, որոնք մի ժամանակ գոյություն են ունեցել մակերևույթին: Անիմացիան ստեղծվել է «Մարս-էքսպրես» ավտոմատ միջմոլորակային կայանի արած լուսանկարների հիման վրա:

Տեսահոլովակում կարելի է տեսնել խառնարաններով պատված սարավանդակը, որի մակերևույթին տարբեր գույների հանքատեսակներ են առկա:

 

 

 

Ցուցադրվել է Մարսի խոշորագույն հովիտներից մեկը (տեսանյութ)