Rolls-Royce-ը ներկայացրել է ապագայի կոնցեպտը` համալրված վիրտուալ օգնականով (լուսանկարներ, տեսանյութ)

20:41 • 09.12.16

Business Insider-ը ներկայացրել է Rolls-Royce VISION NEXT 100 կոնցեպտային մեքենան, որը կարող է դառնալ բրիտանական մեքենաշինական ընկերության ապագայի խորհրդանիշը:

Նորագույն մոդելի նախատիպը ներկայանում է որպես ինքնագնաց մեքենա` համարված նորարար շարժիչային համակարգով: Ընկերությունը մտադիր է զրոյական արտանետումներով ուժային համակարգ կառուցել:

Մեքենան համալրված է լինելու վիրտուալ օգնականով, որը վերահսկելու է տրանսպորտային միջոցի կառավարումը: Eleonor անվանումն ստացած օգնականին հնարավոր կլինի տեսնել հսկայական OLED էկրանին: Վիրտուալ օգնականը ժամանակի հետ կսովորի վարորդի նախասիրությունները:

Ապագայի մեքենայի ինտերիերը փայտի և մետաքսյա գործվածքի համադրությունն է:

Տանիքն ու դուռը միասին են բացվում և փակվում: Իսկ բեռնախցիկը էականորեն տարբերվում է մեր աչքին սովոր բեռնախցիկներից: Մեքենայում հատուկ տեղ է հատկացված նաև անձրևանոց պահելու համար:

Տեսանյութը՝այստեղ։

 

 

Rolls-Royce-ը ներկայացրել է ապագայի կոնցեպտը` համալրված վիրտուալ օգնականով (լուսանկարներ, տեսանյութ)