Samsung-ը «շարքից հանելու է» բոլոր Galaxy Note 7 սմարթֆոններն ԱՄՆ-ում
Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում անջատել բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնների վերալիցքավորման գործառույթը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, դա նշանակում է, որ այն ամերիկացիները, որոնք չեն հանձնել իրենց սմարթֆոնները փոխանակման ծրագրի համաձայն, այլևս չեն կարողանա օգտագործել իրենց գաջեթները:
Մի շարք աղբյուրների տեղեկությունների համաձայն` նոր թարմացումը կգործարկվի դետեմբերի 15-ից:
Հաղորդվում է, որ թարմացման միջոցով փոփոխության է ենթարկվում սմարթֆոնի ծարգրային ապահովումը, որի արդյունքում սմարթֆոններն անպիտան են դառնում օգտագործման համար:










