Գիտնականները ստեղծել են գդալ, որից սնունդը երբեք չի թափվի (տեսանյութ)

15:45 • 09.12.16

Liftware ընկերության մասնագետները ստեղծել են ինքնահավասարակշռվող գդալ, որը վայրկենապես արձագանքում է օգտագործողի ձեռքի շարժումներին՝ թույլ չտալով, որ սնունդը դրա միջից թափվի:


Ինչպես նշում է boredpanda.com կայքը, գդալը նախատեսված է Փարքինսոնի և կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված այլ հիվանդություններ ունեցողների համար:


Նման հիվանդություններով տառապողների ձեռքերը որևէ գործողություն կատարելիս դողում են, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում հատկապես գդալով սնվելու ժամանակ:


Ուստի՝ Liftware-ի ստեղծած սարքը հիանալի լուծում է նրանց համար:

 

 

Գիտնականները ստեղծել են գդալ, որից սնունդը երբեք չի թափվի (տեսանյութ)