Samsung-ը ստիպողաբար կարգելափակի շրջանառության մեջ մնացած Galaxy Note 7 սմարթֆոնները
Հարավկորեական Samsung ընկերությունը ստիպողաբար կանջատի շրջանառության մեջ մնացած Galaxy Note 7 սմարթֆոնները, հաղորդում է NBC հեռուստաալիքը` հղում անելով կորպորացիայի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ դեկտեմբերի 19-ին կթողարկվի ծրագրային ապահովման թարմացում, որը կարգելափակի տվյալ մոդելի մարտկոցների լիցքավորման հնարավորությունն ու սարքերին կարգելի միանալ բջջային ցանցերին և անլար ինտերնետին:
Արտադրողի տեղեկությունների համաձայն` օգտատերերը հանձնել են Note 7 սմարթֆոնների 93 տոկոսը, սակայն շրջանառության մեջ մնացած 7 տոկոսը լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ չի հաջողվել լուծել մարտկոցների ինքնահրկիզման խնդիրը:










