Nissan-ը ներկայացրել է GT-R մոդելի խոստումնալից «գերհզոր» տարբերակը (տեսանյութ)

21:11 • 10.12.16

Nissan ընկերությունը ներկայացրել է իր առաջատար Nissan GT-R սպորտային մեքենայի նորացված Premium տարբերակը, որը գնորդներին հասանելի կլինի 2017-ին:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, ճապոնական մեքենաշինական հսկայի հայտնի մոդելի մեքենաները առաջին անգամ 2007-ին շուկայում հայտնվելուց հետո ամեն տարի նորովի են ներկայանում հաճախորդներին:

Նորագույն մեքենայի բազային գինը կազմում է 109 990 դոլար: Այն զինված է 565 ձիաուժ հզորություն զարգացվող 3.8 լիտր աշխատանքային ծավալով, V6 երկտուրբո շարժիչով:

Մեքենան ներկայանում է լիաքարշակ և մեկնարկի կառավարման համակարգերով: Ըստ ընկերության` 100 կմ/ժամ արագությունը Godzilla մականունն ստացած մոդելը զարգացնում է 2.7 վայրկյանում: Իսկ առավելագույն արագությունը կազմում է 315 կմ/ժամ:

Բացի այդ, մեքենայի առջևի կաշեպատ նստելատեղերը տաքացվող են:

 

Տեսանյութը՝այստեղ։

 

 

Nissan-ը ներկայացրել է GT-R մոդելի խոստումնալից «գերհզոր» տարբերակը (տեսանյութ)